27/07/2024

Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել․ Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ։

«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, որտեղ կարող են ասել, որ դուք այստեղ այսինչ պարտավորությունը ունեիք, և այդ պարտավորությունը չեք կատարել: Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս: Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան: Քանի դեռ այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,- ասել է նա: