27/07/2024

Ինչ է նշանակում Ալմա-Աթայի հռչակագրի հիմա վրա իրականացնել սահմանազատում․ վարչապետը կրկին մանրամասնել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին անդրադարձել է Ալմա-Աթայի հռչակագրի հիմա վրա սահմանազատմանը և մանրամասնել, թե ինչ է այն նշանակում։

«Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը նշանակում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծել, այլ Խորհրդային Միության ամենավերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմանները վերարտադրել գետնի վրա»,- ասել է վարչապետը։