Ապրիլի 3-ին` ժամը 12։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, հնարավոր է ինքնավնասման փորձ է կատարել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների և հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Գ. Շ.-ի (ծնված 1999 թ․) ինքնավնասման փորձը:
Բաց մի թողեք
Ջրասուզակներն ու փրկարարները որոնում են Կիևյան կամրջից գետը նետված քաղաքացուն. Լուսանկար
Զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է եղել․ ՊՆ-ն կրկնակի հայտարարություն է տարածել
Ուղևորը ստացել է տրանսպորտի անվճար փաթեթ, իսկ վարորդը՝ նկատողություն. Լուսանկար