ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրինք, թե երբ եւ որտեղ է ՔՊ քաղաքական թիմը «մեռել եւ հարություն առել»` խնդրելով մեկնաբանել Արտաշատում Նիկոլ Փաշինյանի խոսքերը: «Օրինակ՝ մի անգամը ես գիտեմ, թե երբ է ՔՊ-ն մեռել․ դա պատերազմից հետո էր` 44-օրյա»,- ասաց նա:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Աղազարյանը ՔՊ-ի մահը «պայմանական» է որակում՝ նշելով, որ ինքն այլ բնութագրում կտար. «Ծնկի էր եկել, բայց ժողովուրդը թիկունքից մոտեցավ մեզ, ասաց՝ բարձրացեք, ճիշտ ուղղությամբ եք գնում: Էդ կարելի է համարել, որ մենք մահացել ենք եւ հարություն ենք առել»:
Այսինքն՝ ուզում եք ասել, որ մեր ժողովուրդը պատերազմը, զոհերը, Արցախի հանձնումը ներել է ձեզ, եւ ինչ կատարվել է, ճիշտ ուղղությո՞ւն է համարում։
Պատգամավորը պատասխանեց․ «․․.Չէ, ո՛չ զոհերն են ճիշտ ուղի, ո՛չ պատերազմը, ճիշտ ուղի է մեր հետեւողական դիրքորոշումը, եւ դրա համար էլ մեզ թիկունքից բարձրացրեց ու ասեց, որ ձեզ վստահում եմ»:






Բաց մի թողեք
Պահանջում եմ՝ դատավորները խոստովանեն, որ չեն վախենում գործադիր իշխանությունից
Բերդ համայնքի ղեկավարն ինչու է դիմել իրավապահներին․ Լուսանկար
Փակ նիստում իր կողմից վերջերս ձեռք բերված թանկարժեք գույքի մասին են հարցրել ԱԱԾ տնօրենին