Թուրքիայի մի շարք քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են կրակոցներով, փողոցներում անվադողերի այրմամբ։ Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։
Զանգվածային ցույցեր են սկսվել առնվազն վեց խոշոր քաղաքներում՝ Վանի նահանգային ընտրական հանձնաժողովի՝ քրդամետ DEM-ի թեկնածու Աբդուլլահ Զեյդանին ընտրություններից որակազրկելու որոշումից հետո։ Մինչ այդ նա հաղթել էր, սակայն մանդատը տրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության թեկնածուին։
Լարված իրավիճակի պատճառով տեղական իշխանությունները ապրիլի 3-ից ապրիլի 17-ը արգելել են զանգվածային հավաքները։ Միաժամանակ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը մոտ կանգնած սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները բնակիչներին կոչ են անում դուրս գալ փողոց։
Ինչպես հայտնում է Shot-ը, տասնյակ մարդիկ ծեծկռտուք են սկսել ոստիկանների հետ՝ փողոցներում ավտոմատներից կրակելով, անվադողեր հրկիզելով և մոլոտովի կոկտեյլներ նետելով իրավապահների վրա։
Մինչ այս, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները չեն նախատեսում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից հետո հայտարարել արտահերթ համընդհանուր և նախագահական ընտրությունների մասին, որին ներկա նախագահի կուսակցությունը 2013 թվականին պարտություն կրեց:
Թուրքիայում մարտի 31-ին տեղի էին ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանց արդյունքների համաձայն՝ Էրդողանի կուսակցությունը պարտություն է կրել խոշոր և կարևոր քաղաքներում:
Արդյունքում Անկարայի և Ստամբուլի ներկայիս քաղաքապետեր՝ ընդդիմադիրներից Մանսուր Յավասն ու Էքրեմ Իմամօղլուն պահպանել են իրենց պաշտոնները։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) հաղթանակ է տարել երկրի շատ այլ շրջաններում։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից
Մի կաթիլ մեղրի պատմություն. Ինչ է կատարվում Բելգրադում. Սերբիա
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար