Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ճանաչել է քրդամետ կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանի հաղթանակը, որը Վան նահանգում «չընտրված քաղաքապետ» էր հռչակվել։
Վանում կիրակի օրը՝ մարտի 31-ին, տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքներով «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) կողմից առաջադրված Զեյդանը ստացել է ձայների 55,5%-ը։ Նրա մերձավոր մրցակից Աբդուլահաթ Արվասը նախագահի «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությունից ստացել է 27,2 տոկոս, սակայն մարզային ընտրական խորհուրդը մանդատը տվել է Արվասին։
Խորհուրդը մեջբերել է դատարանի որոշումը, որը որոշել է, որ Զեյդանն իրավունք չունի առաջադրվելու: DEM-ը նշում է, որ որոշումն ընդունվել է ընտրություններից երկու օր առաջ։
Զեյդանի հաղթանակի չեղարկումը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել Վանում և այլ քաղաքներում։ Ցուցարարների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։ Բերման է ենթարկվել 89 մարդ։
DEM-ը բողոքարկել է Զեյդանի մանդատից զրկելը Բարձրագույն ընտրական խորհրդին։ Խորհրդի յոթ անդամ քվեարկել է քրդամետ թեկնածուի հաղթանակը ճանաչելու օգտին, իսկ չորսը՝ դեմ։ DEM-ը հրապարակել է խորհրդի որոշումը, ինչից հետո Վանի փողոցներում երկրորդ անգամ է նշվել Զեյդանի հաղթանակը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունն այս ընտրություններում պարտություն կրեց՝ քաղաքապետի պաշտոններ շահելով 81 նահանգներից միայն 24-ում, իսկ ղեկավար պաշտոնների մեծ մասը բաժին է հասել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը։
Բաց մի թողեք
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բուժումից հետո պետք է նորից խոսել սովորի
Թրամփի՝ Իրանին ուղղված նամակի բովանդակության մասին. Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել
Թրամփը չեղարկել է Բայդենի, Հարրիսի և Քլինթոնի՝ գաղտնի տեղեկություններին հասանելիությունը․ այլ մանրամասներ. Լուսանկար