27/07/2024

Խնդիր է․ Անահիտի բրոնզաձույլ գլուխը միայն մեզ համար է համարվում մեր կրոնական ու մշակութային արժեքը ․․․ Լուսանկարներ, Տեսանյութ

Քանի որ ընկերներիս մեծ մասն՝ ի պատասխան տգիտության, ավելի է մոլեգնում ու տեղ տալիս տգիտությանն՝ իր իսկ մակարդակը «պլենդուզային» հարթակի հասցնելով, սա բերել եմ, որ վերջ դրվի անիմաստ հաչոցներին:

Մեծ Բրիտանիայի համար Անահիտի բրոնզաձույլ քանդակը ոչ այն ինչ է, քանց բիզնես անելու հիանալի նոխազ: Անահիտի գլուխը ՄԲ թանգարանում դրված է դռան հետևի անկյունում, մի տեղ, որտեղ տուրիստները ուղղակի աչքի պոչով նայելով անցնում են:

Մեր Անահիտը ունի նաև իր կեղծ տարբերակները, որոնք այ սենց ահռելի գնով սուվիներային մակարդակով վաճառվում են թանգարանի խանութում (Անմոռուկի բիզնեսի նման):

Էլ չասեմ այն, որ Անահիտի բրոնզաձույլ գլուխը միայն մեզ համար է համարվում մեր կրոնական ու մշակութային արժեքը, իսկ այ համաշխարհային մակարդակով այն հրամցվում է՝ որպես Թուրքիայում պատահական մեկի բահի տակ ընկած ու հետո հարուստ Իտալացուն հասած Իրանական քանդակ:

Այ, էս վերոնշյալը պետք է մեծագույն ամոթի պատճառ լինի, ամենաթողությամբ ձեր ամենագիտության հակաթույնը լինի, որ չհամարձակվեք իրար միս ուտել, պարզ հասկանալով, որ մեր մշակութային ժառանգությունը ուղղակի ծաղրուծանակի առարկա է:

Իսկ դրա պատճառը գիտե՞ք որն է:

Հպարտ չլինելը…

Մեր ունեցածը հազարամյակներով չգնահատելու արդյունքում հասունացած ատելությունը…

Որ գնահատենք, Անահիտը աշխարհով մեկ մերը կդարձնենք, կփոխենք մեր պատմության հիվանդածին անցքն ու ավելի համառ, հաստատուն քայլով կներկայանանք՝ որպես Հայ🇦🇲 Մեր պատմության անցքը միայն կարելի է շեղել մեր համառությամբ ու իմաստությամբ: Որ էդքան Աստծո անուն ենք տալիս, պիտի հասկանանք, որ Աստծո մասնիկը մենք ենք, ու մեր ամեն վարք մեր կարմայի հյուլեն է. լավը խոսենք, մեզ լավը վերջապես ընդունենք, ու լավը անենք:

Ադանա Քեշիշյան, Ֆեյսբուք

Հնարավոր է սա 1 անձ, Պանթեոն and տեքստ, որում ասվում է «Exclusive The . Satala Aphrodite L /แ» նկարն է

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ: