Ֆրանսիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որը կոտրում է տաբուն՝ մատակարարելով սարքավորումներ ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանին։
Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ «Հարցազրույց»-ում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Ըստ դեսպանի, Ֆրանսիան պաշտպանության ոլորտում աջակցում է Հայաստանին, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել իր ժողովրդին, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ առանց սպասելու։ Եվ դա անում է առանց սպասելու, որ ինչ-որ բան տեղի ունենա։
Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե քննադատվում է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին վաճառված զենքի որակը, քանի որ, ըստ այդ բարձրաձսյնումների, դրանք ռեալ մարտական նշանակություն չունեն։
«Եթե այդ զենքերը չունենային ռազմական նշանակություն, Ադրբեջանն ամեն անգամ դրանց մասին խոսելիս դժգոհություն չէր հայտնի։ Զենքերն ունեն շատ պարզ՝ պաշտպանական նշանակություն։ Ես կարծում եմ ֆրանսիական սարքավորումներն իրենց արդարացրել են մեր բանակում և աշխարհում մեր գնորդ երկրների բանակներում։ Եվ դա այլևս ապացուցելու կարիք չկա»,- ասաց դեսպանը։
Բաց մի թողեք
Ինչ եղավ 2019-ին ստեղծված աշխատանքային խումբը
Ի՞նչ խաչմերուկ է Փարիզը պատկերացնում Գորիսում
Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ Հայաստանին աջակցելու իսկական լծակ. Դըկոտինյի