Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Բաց մի թողեք
Ինչ հարցեր են քննարկվել Ելիսեյան պալատում. մանրամասներ Փաշինյան-Մակրոն հանդիպումից. Լուսանկարներ
Բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում կայունություն ապահովելու Հայաստանի ջանքերը. Լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է եռակողմ հանդիպում