Ապրիլի 5-ին՝ ժամը 09։01-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ազատաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհի տներից մեկի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնած 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանն ու ճամփեզրի պարսպին, ուղևոր Դ․ Ա․-ն (ծնված 2003 թ․) տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Դ․ Ա․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել