ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլարի աջակցություն։
Այս մասին այսօր Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպմանն ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն ներդնում է ջանքեր, որոնք համահունչ են ՀՀ վարչապետի կառավարմանը և տնտեսական բարեփոխումներին։ Մենք նախատեսում ենք ապահովել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն մեր 2023 թ. ֆինանսական տարվա բյուջեի միջոցներից: Դա ավելի քան 50%-ով ավելի է, քան երկու տարի առաջ: Մենք հավատարիմ ենք էլ ավելի մեծացնելու մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմակայունությանը՝ սննդի անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և այլ առաջնահերթությունների ներդրումների միջոցով, որոնց մասին նշեց վարչապետը»,- ասաց նա։
Բաց մի թողեք
Անկում տարադրամի շուկայում․ փետրվարի 19-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Կենտրոնական բանկը զգուշացնում է տարածել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու մասին
Դոլարը թանկացել է․ փետրվարի 18-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են