Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս խիստ հանձնարարականներ է տվել Երևանի քաղաքի տրանսպորտի վարչության պետին, որպեսզի նա իր հսկողության տակ պահի մայրաքաղաքում ավտոբուսների և տրոլեյբուսների վարորդների կարգապահությունը, որոնց մեջ է մտնում նաև, որ վարորդները երթուղի դուրս գալուց առաջ պարտադիր բուժզննում անցնեն:
Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, իսկ «Toyota»-ի վարորդ Երևանի բնակիչ 55-ամյա Արայիկ Հախվերդյանը եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Բաց մի թողեք
Խաչվերաց կամ Սբխեչ. ինչ տոն է այն և երբ է այս տարի
Աշխարհի 60 երկրի 150 երիտասարդ պատգամավոր կհավաքվի Հայաստանում
Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը