Եվրամիությունը ներդրումներ կանի նաև առանցքային ենթակառուցվածքային նախագծերում, օրինակ՝ Սև ծովի հատակով էլեկտրական մալուխ անցկացնելու ծրագրում:
Այս մասին Բրյուսելում՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով հանդիպմանն ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Դա հնարավորություններով լի փոխադրման ուղի է, որը կարող է մաքուր վերարտադրվող էներգիա բերել Եվրոպա: Մենք պատրաստ ենք աջակցել դրան: Զուգահեռաբար մենք պատրաստ ենք ներդրումներ անել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի արտադրության և Վրաստանի հետ ավելի ամուր փոխկապակցվածության մեջ: Մենք նաև կուսումնասիրենք անդրսահմանային փոխադրումների հնարավորությունը՝ եթե և երբ պայմանները թույլ տան»,- ասաց նա։
Վերջինս, այս համատեքստում դիմելով ՀՀ վարչապետին, նշեց․ «Պարո՛ն վարչապետ, ես ողջունում եմ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
«Անդրադարձել ենք նաև ավիացիոն և միջուկային անվտանգության ապահովման և առևտրի դիվերսիֆիկացման նոր միջոցառումներին ուղղված աջակցության փաթեթին: ԵՄ-ն արդեն կենտրոնացել է ավելի քան կես միլիարդ եվրո՝ ներդրումների համար, և դեռ կարող է առաջարկել ավելին՝ ներդրումների համակարգման հարթակի միջոցով»,- նշեց պաշտոնյան:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերբեռնման հարցում Իլհամ Ալիևի խաղը
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը շնորհակալ են ՀՀ-ին խաղաղապահ առաքելությունում հայ կանանց դերի համար. Լուսանկար
Զելենսկին Ստամբուլում սպասում է հանդիպմանը․ Պուտինի ու Թրամփի արձագանքները