Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի` Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 14:00-ին:
Այս մասին տեղեկանում ենք պետքարտուղարության կայքում հրապարակված հանդիպումների ժամանակացույցից:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ մեկնել է Բրյուսել:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ Բլինքենը շեշտել էր՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։






Բաց մի թողեք
Քի Վեսթը դավադրություն էր, որի համատեքստում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27»
Ինչու համակարգից չի հեռացվում Արթիկ ՔԿՀ պետի տեղակալը, որդին կկալանավորվի
Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը՝ մասամբ