«Ապրիլի 9-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ ԱԺ նիստերին քննարկվելու է ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Նիկոլ Փաշինյանը եւ նախարարներն անձամբ պետք է գան խորհրդարան՝ այն ներկայացնելու:
Հաջորդ շաբաթ ԱԺ կգնան նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը եւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
ԱԺ քառօրյա նիստերին քննարկվելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդում եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը, ինչպես նաեւ 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ապրիլի 9-ին «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ նիստ տեղի կունենա, որին հրավիրված են նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ընդդիմությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ դեռ նրանցից արձագանք չկա, չգիտեն՝ Միրզոյանն ու Գրիգորյանը կմասնակցեն իրենց նախաձեռնած նիստին, թե ոչ:
Հաջորդ շաբաթ խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավոր կընտրի: Առաջադրված թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է: Վերջինս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է»:
Բաց մի թողեք
Ինչո՞ւ է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ձևավորվել միայն 2024-ին՝ իր պաշտոնավարման 7-րդ տարում։ Ճիշտ է, որովհետև 2023-ին դեռ կար հայաբնակ Արցախ
Պատմություն սովորելու օգուտները
Փաշինյանը մանիպուլացնում է, 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է․ ծախսեր են շարունակում գաղտնի պահել