Ապրիլի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Արարատի մարզ ավտոճանապարհի Նորաբաց գյուղի սկզբնամասի ձախակողմյան հատվածում։
ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Հայկ Մ․-ն իր վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, ով տեղում մահացել է։
Ըտա նախնական տեղեկությունների վրաերթը տեղի է ունեցել Մասիսի վարչական տարածքում, սակայն դին Երևանի վարչական տարածքում է։
Երբ պարզվի, թե որ վարչական տարածքում է դեպքը տեղի ունեցել դրանից հետո տեղեկությունը կփոխանցվի կամ Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին կամ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Պարեկային ծառայությունը պարզում է մահացածի ինքնությունը, ով մոտ 50-55 տարեկան կին է։
Բաց մի թողեք
Անչափահաս տղան «Ֆոլկսվագեն»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, բախվել «Ֆորդ»-ին, վերջինն էլ՝ «Օպել»-ի. Լուսանկար
Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. Լուսանկար
Գյումրիում տնակ է այրվել․ հայտնաբերվել է դի. Լուսանկար