Ապրիլի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18:20-ի Նոր Արեշ 22 փողոցի 117/7 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արթուր Հայրապետյանի վարած Ford և 48-ամյա Արթուր Հովհաննիսյան վարած Volvo մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Գառնիկ Թաթոյանի «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։
Վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 5-ամյա Մ.Հ.-ն, 7-ամյա Մ.Հ.-ն, 33-ամյա Սիրանուշ Հ.-ն և վարորդ Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Էրեբունի», մի մասը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
«Գազել»-ի վթարի հետևանքով 7 տուժածից մեկն անչափահաս է. բոլորի վիճակն այս պահին գնահատվում է ծանր
«Գազել»-ը կողաշրջվել է. նախնական տվյալներով կա 8 տուժած և 1 զոհ. Լուսանկար
Ոստիկանությունը դատախազության շենքի մոտից «բերման» ենթարկեց կալանավորի խրտվիլակին. Լուսանկար