2024 թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա համեմատ՝ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել։
Ըստ Ազգային վիճակագրական տվյալների՝ 2023-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 2024թ․-ին 58-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Հանրապետությունում գրանցվել է 2 602 ամուսնություն՝ նախորդ տարվա 2 660-ի փոխարեն։
Ամուսնալուծությունների քանակը 2023-ի համեմատ ավելացել է 37-ով։
Հանրապետությունում 2024թ. հունվար-փետրվարին արձանագրվել է ամուսնալուծության 698 դեպք` 2023թ. հունվար-փետրվարին արձանագրված 661-ի համեմատ:
2024 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում 563-ով կամ 11.5 տոկոսով ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել։
Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներից:
Նշվում է, որ 2024թ-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծնվել է 5 477 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 437-ով պակաս է։ 2023-ի հունվար-փետրվարին ծնվել էր 5 914 երեխա։
Հաշվետու ժամանակահատվածում մահացածների թիվը կազմել է 4 914, նախորդ տարի նույն ժամանակ 4 551 էր։
Ըստ այդմ՝ բնական հավելաճը կազմել է 563, նախորդ տարվա՝ 1 363-ի փոխարեն։
Մեռելածինների թիվը եղել է 68: 2023 թվականին այդ թիվը եղել էր 62։

Բաց մի թողեք
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»
Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում, կամրջի տակ առաջացած «մինի լճակը» իսկական պատուհաս էր վարորդների համար․ Լուսանկար