Ապրիլի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 13:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Մանուկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Պյոտր Ե.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Նիվան՝ մի քանի պտույտ շրջվել է: Ըստ նախանակն տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Բաց մի թողեք
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում. Լուսանկար
Բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը․ ամուսինները տեղում, իսկ 7-ամյա տղան հիվանդանոցում մահացել են. Լուսանկար
Մեքենան մխրճվել է կայանված բեռնատարի կցորդիչի մեջ․ ամուսիններն ու անչափահաս 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար