27/07/2024

Խոշոր հրդեհ է բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում:

ժամանել են մեծ թվով հրշեջ փրկարարներ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․):

Պարեկները սահմանազատել են տարածքը: Այս պահին հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պազվում է:

Հրդեհի մասին տեղեկանալով՝ ժամանել են մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, տեղում աշխատում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Սյունիքի ներկայացուցիչները:

Կայքը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում է 4 մարտական հաշվարկ։

Հրդեհ Կապանի էլեկտրական ենթակայանում․ նոր մանրամասներ