Ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Էդվարդ Հ․-ն և հայտնել, որ գիշերը եղբոր ձիուն կրակելու միջոցով սատկացրել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Ոստիկաններին Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Արտյոմ Հ․-ն հայտնել է, որ ապրիլի 4-ի ժամը 00։30-ից մինչև ժամը 07։30-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Արարատ Կ․-ն կրակելու միջոցով սատկացրել է իր տան մոտ կապված իրեն պատկանող ձիուն:
Ժամեր անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ որի արդյունքում պարզվել է, որ Արարատ Կ․-ն նույն օրը ժամը 04։00-ի սահմաններում իր մոտ ապօրինի գտնվող «ԻԺ-18» տիպի 16 մմ տրամաչափի, մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սատկացրել է Արտյոմ Հ․-ին պատկանող ձիուն:
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Զովունիում կրակոցների հեղինակը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից, կնոջից և կապակցված անձանցից գանձել 12 անշարժ գույք, 21 մլն դրամ
Նոր մանրամասներ․ Կրակոց՝ Զովունի գյուղի սկզբնամասում․ կա վիրավոր․ կրակոց արձակողը «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Nissan»-ին