Ապրիլի 9-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն են ահազանգել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնից և խնդրել են, որպեսզի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի շենքերից մեկին մոտենան փրկարարները, քանի որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված շենքի մոտ գտնվող դիտահորում կնոջ դի կա։
Դիտահորից դուրս է բերվել Երևանի բնակիչ 70-ամյա Կ․ Ա․-ի դին։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Բաց մի թողեք
«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում
Երևանում 73-ամյա պապը դանակnվ ու զենքnվ uպառնացել է 70-ամյա տատիկին․ ինչ է պատահել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ 37-ամյա տղամարդը շինաշխատանքներ կատարելիս մոտ 10 մետրից ընկել է և մաhացել