Ապրիլի 9-ին, ժամը 23:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առափի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը և բռնկվել․ տուժածներ չկա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հանքավան-Առափի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը (մոտ 30-35 մ) և բռնկվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Խ․ Ս․-ն (ծնված 2007 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:36-ին, մարվել՝ 23:45-ին: Այրվել է ավտոմեքենան:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել