Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով, որ երեկվա իր գրառումը ծանր են տարել անակնկալ պատգամավոր դարձած երիտասարդը (-խմբ. նկատի ունի՝ Լևոն Քոչարյանին) ու նրա շրջապատը, գրառման մեջ բարձրացված հարցերին էլ պատասխանելու փոխարեն նախընտրել են Սաֆարյանի անուն-ազգանունը փոքրատառով գրել:
Ըստ նրա՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանից «գրավածը» ճանաչելուն զուգընթաց հավանաբար մոռացել է կամ պետքն էլ չի եղել, որ գոնե ամրագրվի, որ Ադրբեջանն էլ Տավուշի մարզում ահռելի օկուպացրած հողեր ունի, զորօրինակ՝ Բերքաբերի 800-900 հեկտարը՝ մինչև Փայտասար սարը, ու այսպես շարունակ, ու նա էլ պարտավոր է դրանք վերադարձնել։
«Չէ, դրա մասին տեքստում ոչ մի բառ չեք գտնի․․․ Իսկ երրորդ հոդվածով ամրագրվել է «անկլավները» /որոնցից երկուսը գտնվում են Տավուշում/ փոխանակելու դրույթը․․․
հոդված 2
Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի գրավյալ տարածքները (1988 թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական եւ վարչական վերահսկողության ներքո:
հոդված 3
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փոխանցվում են այն պետությանը, որը շրջապատում է դրանք:
Ինչպես նաև՝ հավելյալ կարդացեք Թաթուլ Հակոբյանի Անի կենտրոնում Մեղրիի ու Քիվեսթի տարբերակների վերաբերյալ մեծածավալ բացառիկ տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնց իմ հայրենակիցը հասանելիություն է ունեցել ժամանակին որպես դաշտի առաջատար լրագրողներից մեկը։
Գրառման առիթ էր հանդիսացել երիտասարդ անակնկալ պատգամավորի այցը Տավուշ, քանի որ իր ու Իշխան Սաղաթելյանի պարագայում տակավին անհայտ է, թե ինչն են ուզում փրկել կամ պաշտպանել, եթե այն, ինչ Ադրբեջանը պահանջում է այժմ, իրենց անձնական/քաղաքական հայրը ժամանակին ճանաչել է ալիևինը․․․
Վարչատարածքային օրենքի մասին՝ Տավուշի հատվածում այս ամենի մասին կխոսեմ/կգրեմ հաջորդիվ։
Իսկ քոչարյանականներն ազատ են իմ անուն-ազգանունը փոքրատառ գրել, մանավանդ որ պատասխան չունեն տրված հարցերին․․․ Ես վաղուց չեմ նեղվում մանր-մունր սանձարձակություններից․․․
Հ․Գ․ 1․ Լավ է, որ հղում եք կատարում Թաթուլ Հակոբյանի վրա, բայց Մադրիդյան առաջարկներից բացի՝ Թաթուլը ահռելի գաղտնազերծած փաստաղթեր ու հրապարակումներ ունի նաև Մեղրիի ու Քիվեսթի տարբերակներից, դրանց հղումներն էլ տարածեք։
Հ․Գ․ 2․ Պարզվում է՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը փոխվել ու «պատահաբար» Ադրբեջանի սահմանի երկայնքով է կառուցվել /այսինքն ճանաչվել է այդ սահմանը/ բնակիչների անվտանգությունը ապահովելու համար․․․ Լո՞ւրջ․․․ Այդ ճանապարհը նույնքան «անվտանգ է», որքան այժմ ու բոլոր հատվածները․․․․ Չստացվեց, կրկին փորձեք»,- գրել է Սաֆարյանը:
Բաց մի թողեք
Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի