Բելառուսի Բրեստ քաղաքի քննչական մեկուսարանում մահացել է պահեստազորի փոխգնդապետ և քաղբանտարկյալ Ալեքսանդր Կուլինիչը։
Հաղորդվում է, որ երկու օրից կլրանար նրա 52-ամյակը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ բանտարկյալը մահացել է սրտի իշեմիկ հիվանդությունից։
Կուլինիչը փետրվարի 29-ին Բրեստում ձերբակալվել էր Ալեքսանդր Լուկաշենկոյին վիրավորելու մեղադրանքով։ Հայտնի է նաև, որ նա դեմ է եղել Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիային, մասնավորապես դրանում Բելառուսի մասնակցությանը և աջակցել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվող կամավորներին։
Ալեքսանդր Կուլինիչի դատավարությունը պետք է սկսվեր ապրիլի 16-ին։
«Sota» տելեգրամյան ալիքը նշում է, որ 2020 թվականից՝ Բելառուսում զանգվածային բռնաճնշումների սկսվելուց ի վեր, առնվազն տասը քաղբանտարկյալ արդեն մահացել է երկրի բանտերում։
Բաց մի թողեք
Թուրքիայում քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ են ձերբակալվել
Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Թուրքիայի մոտեցումները համընկնում են. Էրդողան
Ռուս – ամերիկյան ընթացող հանդիպումը համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է. ինչ են գրում