Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում քիչ առաջ մրցահարթակ էին դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները:
+109 կգ քաշային կարգում հանդես եկած Վարազդատ Լալայանը երկամարտի 463 կգ արդյունքով վաստակեց ոսկե մեդալ ու դարձավ աշխարհի գավաթի չեմպիոն՝ անհամեմատ մեծ առաջատարությամբ հետևում թողնելով մյուս մրցակիցներին:
Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաև մեր մյուս գերքաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը մրցանակային տեղ չզբաղեցրեց:
Հիշեցնենք՝ աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: Այս մրցաշարով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք, աջ ոտքի կnտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա տղամարդ․ Լուսանկար
Ուղիղ․ Լարված իրավիճակ է․ Պռոշյանցիները փակել են Աշտարակի խճուղին
Ապրիլի 22-ի աստղագուշակ․ Օրը պայմաններ է ստեղծում համատեղ նախագծերի ընդլայնման համար