Ապրիլի 11-ին, ժամը 08:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա են կախված լարեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Ford» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Ս., ծնված 2003 թ․) դուրս է եկել ավտոճանապարհահատվածի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին և գովազդային վահանակի սյանը՝ վնասել սյունը և մալուխներ․ սյունն ընկել է հետիոտնի անցման հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Խ. Հ.-ն (ծնված 2002 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր Ժ. Հ.-ին (ծնված 2002 թ․) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սյունը և լարերը հեռացրել անվտանգ տարածք, այնուհետև իրականացրել հերթապահություն։
Բաց մի թողեք
ՀՖՖ-ում որոնք են միացել Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին
Թիվ 20 դպրոցի ուսուցչին ձերբակալելիս ԱԱԾ-ն տեսանյութ է ունեցել, որտեղ նա շոյում է աշակերտուհիների գլուխները
«Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել․ կա տուժած