27/07/2024

Վթար՝ Արագածոտնում. բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը, մեծաթիվ վիրավորներ կան․ Լուսանկարներ

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Սուրեն Գասպարյանի վարած «Nissan» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 50-ամյա Մուշեղ Պալոյանի վարած «Chrysler» մակնիշի ավտոմեքենաները:

Վթար՝ Արագածոտնում. բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը, մեծաթիվ վիրավորներ կան


Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Chrysler»-ի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 60-ամյա Համեստ Կարապետյանը, 37-ամյա Փառանձեմ Չախոյանն ու 30-ամյա Արթուր Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: