Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի առնչությամբ:
«Ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից, արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։
Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։
Ըստ նախնական գնահատականի՝ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դպրոցներում իբր ահաբեկչություն ծրագրելու լուրերին անդրադարձել էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է, անհանգստանալու հիմքեր չկան։
Բաց մի թողեք
«Գյումրի» բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է. Լուսանկար
Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյանում. կան վիրավորներ
Վարդապետյանը մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործից