22/11/2024

Այս տարվա առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 124.000 դոլար

Թուրքիայի առևտրի նախարարությունը և արտահանողների խորհուրդը հրապարակել են 2024-ի առաջին եռամսյակում կատարված արտահման ծավալների մասին։

Նշվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում Թուրքիայի արտահանման ծավալները ընդհանուր առմամբ կազմել են 63.7 մլրդ դոլար։

Անդրադառնալով սահմանակից հարևան երկրներ կատարած արտահանման ծավալներին՝ նշվում է, որ 2024-ի հունվարից մինչև մարտ Թուրքիան կատարել է 5 մլրդ 948 մլն դոլարի արտահանում։

Հարևան երկրների թվում ամենաշատ արտահանումը կատարվել է Իրաք և Իրաքյան Քուրդիստան (2 մլրդ 731մլն 317 հազար դոլար), իսկ ամենաքիչ արտահանանումը կատարվել է Հայաստան՝ 124.000 դոլար։

Ի դեպ, Իրաք և Իրաքյան Քուրդիստան կատարված թուրքական արտահանման ծավալները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 33.90%-ով։

Հրապարակված տվյալների համաձայն՝ հարևան Բուլղարիայում արտահանման ծավալները կազմել են 1մլրդ 27մլն 792 հազար դոլար, Վրաստանում՝ 551 մլն 31 հազար դոլար, Իրանում՝ 583 մլն 962 հազար դոլար, Սիրիայում՝ 388 մլն 237 հազար դոլար, իսկ Հունաստանում՝ 665 մլն 663 հազար դոլար։

Նշվում է, որ Թուրքիայի արտահանման ծավալները 2023-ի 1-ին եռամսյակի համեմատ աճել են 16.7%-ով։