20/05/2024

Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել, դրանցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կա 4 տուժած

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 55-ամյա Սուրեն Մ.-ի վարած «Reno» մակնիշի և 28-ամյա Լիպարիտ Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 65-ամյա Հրաչ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ Reno-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 65-ամյա Ռադիկ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մինչև վթարը նաև տեղի է ունեցել վրաերթ, ինչը ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են։ Ըստ աղբյուրի, Opel-ը խափանված է եղել, վարորդը կայանել է ավտոմեքենան ճանապարհի նշված հատվածում ու մինչ փորձել է պարզել՝ ինչն է խափանման պատճառը, Reno-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել Opel-ին։