27/07/2024

Խաղաղության դարաշրջանն ու Երկրորդ համաշխարհային պատերազմը․ Փաշինյանը մանիպուլացնում է

Ապրիլի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատերազմը զսպելու երաշխիքների մասին լրագրողների հարցին, պնդել է, որ «Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Խորհրդային Միության և Գերմանիայի միջև կնքվել էր խաղաղության պայմանագիր՝ իր երաշխիքներով»։

fip.am Այս օրինակը, ըստ Փաշինյանի, փաստում է այն մասին, որ պատերազմի բացառման որևէ հստակ երաշխիք չի կարող լինել։

Իրականում, սակայն, պայմանագիրը, որին հղում է կատարում Փաշինյանը, բնավ խաղաղության պայմանագիր չէր։

Գերմանա-ԽՍՀՄ (Մոլոտով-Ռիբենտրոպ) դաշնագիրը՝ կնքված 1939 թվականի օգոստոսի 23-ին նացիստական ​​Գերմանիայի և Խորհրդային Միության միջև, բաղկացած էր հրապարակային և գաղտնի մասերից։

Պայմանագրի հրապարակային մասը, ինչպես Փաշինյանը նշում է, միմյանց վրա չհարձակվելու և այլ երկրների կողմից հարձակման ենթարկվելու դեպքում միմյանց պաշտպանելու մասին էր։

Իսկ երկրորդ՝ ավելի կարևոր ու գաղտնի հատվածը վերաբերում էր Արևելյան Եվրոպայում ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև տարածքների բաժանմանը։ Ըստ գաղտնի հատվածի՝ նաև որոշում էր կայացվել բաժանել Լեհաստանը Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև, որը հենց հիմք դարձավ Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակման համար 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։

Այսպիսով, Փաշինյանի այն պնդումը, թե ԽՍՀՄ-Գերմանիա խաղաղության պայմանագրի կնքումից հետո պատերազմ սկսվեց, չի համապատասխանում իրականությանը։ Այդ պայմանագրի առանցքային կետը հենց երկու երկրների՝ Արևելյան Եվրոպան մասնատելու գաղափարն էր, որը ոչ մի կերպ չի կարող խաղաղության գործընթաց անվանել։

Արփինե Հովհաննիսյան