Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ: Կադրերում երևում է Իսրայելի՝ Թել Ավիվ քաղաքի երկինքը:
Լիբանանը, Իրաքը, որոնք գտնվում են Իրանից արձակված անօդաչուների թռիչքի հավանական ուղու վրա, փակել են իրենց օդային տարածքը: Իրանի և Իսրայելի օդային տարածքները բաց են միայն ռազմական ինքնաթիռների համար։
Ռոսավիացիայից հայտնել են, որ ռուսական ավիաընկերությունների՝ Հորդանան, Իրաք և Իսրայել ուղղություններով թռիչքները դադարեցվել են մինչև սահմանափակումների վերացումը:
Եվրամիությունը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ն խստորեն դատապարտում է Իրանի անընդունելի հարձակումը Իսրայելի վրա»,- գրել է նա սոցիալական ցանցի իր X էջում։
Բորելը հավելել է, որ «սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նույնպես դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ իր երկիրն աշխատում է դաշնակիցների հետ՝ «իրավիճակը կայունացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար»:
«Ես խստորեն դատապարտում եմ իրանական ռեժիմի անխոհեմ հարձակումը Իսրայելի վրա: Իրանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մտադիր է ավերածություններ գործել իր սեփական բակում»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը X սոցիալական ցանցում։
Իրանական բալիստիկ հրթիռներն Իրաքի օդային տարածքում են: Կադրերը տարածվել են տելեգրամյան ալիքներում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ:
«Թեհրանը կոշտ կարձագանքի ցանկացած երկրի, որը կբացի իր օդային տարածքը կամ տարածքը՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար»,- Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ կոչով դիմել է Իսրայելի քաղաքացիներին ու հայտարարել, որ Իսրայելը պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խստորեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ իր երկիրն աշխատում է դաշնակիցների հետ՝ «իրավիճակը կայունացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար»:
«Ես խստորեն դատապարտում եմ իրանական ռեժիմի անխոհեմ հարձակումը Իսրայելի վրա: Իրանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մտադիր է ավերածություններ գործել իր սեփական բակում»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ:
«Թեհրանը կոշտ կարձագանքի ցանկացած երկրի, որը կբացի իր օդային տարածքը կամ տարածքը՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար»,- Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ կոչով դիմել է Իսրայելի քաղաքացիներին ու հայտարարել, որ Իսրայելը պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին։
Բաց մի թողեք
Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, թեժ մթնոլորտ. Քամալա Հարրիսն ու Դոնալդ Թրամփն առաջին անգամ բանավիճել են
Ուկրաինան խզում է դիվանագիտական ու բոլոր տեսակի հարաբերությունները Վրաստանի հետ․ Խնդիր
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է