27/07/2024

Նեթանյահուն հրաժարվել է հակահարված տալ Իրանին. NYT

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո հրաժարվել է հակահարված տալ Իրանին։

Այս մասին հայտնել է New York Times-ը։ Իսրայելի կաբինետի մի քանի անդամներ Իրանի վրա հարձակումը կարևոր են համարել։ Սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ Իրանի հարձակման արդյունքում լուրջ վնասներ չեն եղել, ԱՄՆ նախագահի հետ Բենիամին Նեթանյահուի բանակցություններից հետո նա հրաժարվել է Իրանի վրա հարձակումից։

Հիշեցնենք՝ CNN-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային, նշել էր, որ Իսրայելը մտադիր է պատասխանել Իրանի հարձակմանը, պատասխանի մասշտաբները հստակեցվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հարյուրավոր անօդաչու սարքեր էր արձակել Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ գիշեր: Ապրիլի 13-14-ի գիշերն Իրանն արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները», որոնք եկել են Իրանից։

Եվրամիությունը դատապարտել էր Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրում է G7-ի ղեկավարներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին էլ հայտնել է, որ Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։