Երեկ՝ ապրիլի 13-ին, ավտոմեքենայի և կվադրոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ Պաշտպանության նախարարության դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Պարգև Հ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ալիկ Մ․-ի վարած կվադրոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Volkswagen»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ կվադրոցիկլի վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հակոբ Բադալյանն ու կրտսեր պարեկ Գնել Գրիգորյանը։
Բաց մի թողեք
Ինչ եղանակ կլինի մայիսի 21-ից 26-ը
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ
Մեքենաներ են բախվել, վարորդներից մեկը մահացել է, կան վիրավորներ. Լուսանկար