27/07/2024

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքի նախագիծը, ընդդիմադիր պատգամավորներից մեկը ծեծկռտուքի մեջ է մտել իշխող կուսակցության ներկայացուցչի հետ, հայտնում է « Эхо Кавказа»-ն։

Քննարկման ժամանակ, երբ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Մամուկա Մդինարաձեն վիճել է ընդդիմադիր «Լելո» կուսակցության ներկայացուցչի հետ, «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին մոտեցել և բռունցքով հարվածել է նրա դեմքին։

Դրանից հետո պատգամավորները լքել են դահլիճը և շարունակել վիճաբանությունը միջանցքում։ Արդյունքում Էլիսաշվիլին լքել է խորհրդարանի շենքը և էմոցիոնալ մեկնաբանություն տվել լրագրողներին՝ ասելով, որ իրեն վռնդել են։ Հավելենք, որ օրենսդրական նախաձեռնությունը բողոքի ցույցերի պատճառ է դարձել։

Ակտիվիստների մի քանի խմբեր այսօր ժամը 19:00-ին ավելի մեծ բողոքի ակցիայի մասին են հայտարարել։ Քննադատները օրենքի այս նախագիծն անվանել են «ռուսական օրենք», քանի որ այն նման է օրենսդրությանը, որն օգտագործվում է Ռուսաստանում անկախ ԶԼՄ-ներին և քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար: