Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Նույն օրը երեկոյան ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանի հարակից տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ոստիկանության Արմավիրի բաժնում պարզվել է, որ նշված ռեստորանի հարակից տարածքում ժամը 22։40-ի սահմաններում մկրտության արարողության մասնակիցներ՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչներ 23-ամյա Հովհաննես Ա․-ն, Արայիկ Ա․-ն և Երևանի բնակիչ 32-ամյա Ռաֆայել Հ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 36-ամյա Էդգար Ն․-ի, Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչներ 43-ամյա Ոսկան Խ․-ի և 37-ամյա Մկրտիչ Խ․-ի հետ, որի ընթացքում միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, հասցրել փոխադարձ հարվածներ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոսկան Խ․-ն և Մկրտիչ Խ․-ն հարազատ եղբայրներ են։

Բաց մի թողեք
Զովունիում կրակոցների հեղինակը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից, կնոջից և կապակցված անձանցից գանձել 12 անշարժ գույք, 21 մլն դրամ
Նոր մանրամասներ․ Կրակոց՝ Զովունի գյուղի սկզբնամասում․ կա վիրավոր․ կրակոց արձակողը «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Nissan»-ին