23/05/2024

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծին

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծին: Ըստ «Новости-Грузия»-ի՝ ենթադրվում է, որ օրենսդրական նախաձեռնությունն այս շաբաթ կներկայացվի Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին։ Հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Լսումներն անցկացվել են երկուշաբթի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության նախաձեռնության ներկայացուցիչների միջև թեժ բանավեճի ֆոնին: «Քաղաքացիներ» կուսակցության պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին ծեծկռտուքի մեջ է մտել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի հետ։ Այնուհետև «ոչ պատշաճ պահվածքի համար» մնացած բոլոր ընդդիմադիրները հեռացվել են նիստերի դահլիճից։ Քվեարկությանը մասնակցել են միայն խորհրդարանական մեծամասնության անդամները։

Խորհրդարանի մոտ անցկացվում է բողոքի մեծ ցույց՝ «Ոչ ռուսական օրենքին» կարգախոսով։ Ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին երթ կատարել խորհրդարանի շենքի շուրջ և ցույցի մասնակիցներին բարձրախոսներով զգուշացնում է, որ կարող են կիրառվել հատուկ միջոցներ։