Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.8, Արտաշիսյան փողոցի հ.45/21 և Արտաշիսյան փողոցի հ.47/19 հասցեներում թվով 22 ավտոտնակ կքանդվի։
Այդ մասին հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը․
«Առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված քարե շարվածքով
ավտոտնակների փոխարեն նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ»,- նշել է նա։
Բաց մի թողեք
Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար
Դեկտեմբերի 27-ի աստղագուշակ․ Գաղափարները, որոնցով կկիսվեք, շատերի սրտով կլինեն
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը