Իրանը Հայաստանը դիտարկում է որպես ամենակարճ ճանապարհը դեպի Եվրասիական տնտեսական միության 200-միլիոնանոց շուկա։
Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում ասել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով՝ շուտով Հայաստանում կբացվի Իրանի առևտրի տուն։
«Մենք Հայաստանը չենք դիտարկում որպես 3-միլիոնանոց շուկա, մեզ համար այն հարթակ է, որով մենք կարող ենք դուրս գալ դեպի ԵԱՏՄ 200-միլիոնանոց շուկա: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ունի սահման Իրանի հետ»,- հավելել է նա։ Սոբհանին նշել է, որ նախորդ տարի առևտրաշրջանառության ծավալը կազմել է 704 մլն դոլար։

Բաց մի թողեք
Շուրջ 69 մլրդ դրամի ներդրում 2025-ին՝ էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերում
Իրանը սկսել է հրաժարվել ադրբեջանական ապրանքներից
TRIPP-ը նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային համագործակցության համար․ Հաջիև