Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցում, ինչպես դա անում է Իսրայելին՝ պայմանների տարբերության պատճառով։
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների տեսաժողովից հետո։
«Իրանի հարձակումները Իսրայելի դեմ տեղի են ունեցել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի բազաների վրա, հետևաբար, այդ երկրները արձագանքել են ինքնապաշտպանության համար։ Բայց Ուկրաինան չունի այդ բազաները։ Հետևաբար, մենք չենք կարող նույն օգնությունը ցուցաբերել։ Հանգամանքները լրիվ այլ են»,- ասել է նա։
Բորելը հիշեցրել է, որ Իսրայելը երկար տարիներ ստեղծել է այսպես կոչված «Երկաթե գմբեթը»՝ պաշտպանելով այն արտաքին հարձակումներից, հսկայական գումարներ ծախսելով դրա վրա։
«Նույնիսկ եթե մենք միջոցներ ունենայինք, չէինք կարողանա մեկ օրում նման գմբեթ կառուցել Ուկրաինայի համար»,- հավելել է դիվանագետը։
Միևնույն ժամանակ Բորելը խոստովանել է, որ «եթե ինքը լիներ Վլադիմիր Զելենսկին, նույնպես օգնություն կպահանջեր»։
Բաց մի թողեք
Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպան
Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, թեժ մթնոլորտ. Քամալա Հարրիսն ու Դոնալդ Թրամփն առաջին անգամ բանավիճել են
Ուկրաինան խզում է դիվանագիտական ու բոլոր տեսակի հարաբերությունները Վրաստանի հետ․ Խնդիր