27/07/2024

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Նազելի Բաղդասարյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում տեղի ունեցած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրներ վերագրում են տարբեր հայտարարություններ:

«Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստավել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից, պաշտոնապես հերքվում է»,- գրել է նա:

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։ Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Կիրանցում էլ հանդիպում և հարցուպատասխան է եղել տեղի բնակիչների հետ:

Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետը հանդիպում է ունեցել նաև Բերքաբերի բնակիչների հետ։