Նիկոլ Փաշինյանը երեկ ՆԳՆ-ում մասնակցում էր ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նա հանդես է եկել ելույթով, շնորհավորել ոստիկաններին, շնորհակալություն հայտնել իրենց աշխատանքի համար: Ապա իր ծավալուն եւ մանվածապատ ելույթում կարեւոր ուղերձ է հղել` կանաչ լույս վառելով ոստիկանության հետագա վայրագությունների համար:
Ասել է. «Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք եւ հնարավորություն չունենա, այդ ծառայությունն իր բովանդակությամբ կլինի անիմաստ»:
Ի դեպ, այն պահին, երբ այս խոսքերն էին հնչում, Հակոբ Ասլանյանին տրանսպորտում վիրավորած երիտասարդին ՁՊՎ տանելու ճանապարհին դաժանաբար ծեծի էին ենթարկում:
Բաց մի թողեք
Եթե այս սպառնալիքը իրականություն դառնա, ապա ողջ հավատավոր ժողովրդը պետք է մեր սրբությունների պաշտպանները դառնանք. Իգնատյան
Ինչ ճակատագիր է սպասվում Գյումրու Ճերմակ հիվանդանոցին․ Լուսանկարներ
«Լավ կլինի, նույն ջանասիրությամբ էլ` Ալիևին պատասխանես. Մեռավ քեզ ծաղրելով»