22/12/2024

Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կոսովոյում և Ուզբեկստանում ԵՄ առաքելությունների ղեկավարների պաշտոններում առաջադրել է էստոնացի դիվանագետներ Այվո Օրավի և Տոյվո Կլաարի թեկնածությունները:

Այվո Օրավը ներկայումս Եվրամիությունում Էստոնիայի մշտական ներկայացուցիչն է, իսկ Տոյվո Կլաարը զբաղեցնում է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը։

Դիվանագետների նշանակումներն ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ նրանք պաշտոնական հաստատում ստանան երկրներից, որտեղ առաջադրվել են դիվանագիտական աշխատանքի համար։

Ընդհանուր առմամբ, Բորելը երրորդ երկրներում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչություններում բարձր պաշտոններում ներկայացրել է 44 հոգու թեկնածություն։