27/07/2024

Ինչո՞ւ Մոսկվան էլ իր հերթին որոշեց, որ հեռանում է ԼՂ-ից

Իսրայելի դեմ Իրանի օդային հարձակման հաջորդ օրը թուրքական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Հորդանանի օդուժի գործողությունները համակարգելուն մեծապես նպաստել է Քյուրեջիքի ռադիոլոկացիոն կայանը, որ գտնվում է Միացյալ Նահանգների անմիջական հրամանատարության տակ: Որոշ հրապարակումներում տեսակետ էր իշխում, որ Էրդողանը «դավաճանել է խոստմանը, փաստացի նպաստել, որ Իսրայելը հնարավորինս նվազ կորուստներ ունենա»:

Ըստ երեւույթին, իրավիճակն Էրդողանի համար իրոք նուրբ էր: Նա հարկադրված եղավ հայտարարել, որ Քյուրեջիքի ռադիոլոկացիան կայանը «ծառայում է բացառապես Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությանըմ»: Սա այն դեպքն է, երբ ասում են՝ «լեզուն ոսկոր չունի»: Նույնիսկ իրազեկված լրագրողները գիտեն, որ այդ ռադիոլոկացիոն կայանը կառուցվել եւ գործում է, որպեսզի Իսրայելին ապահովագրի հենց Իրանից սպասվող կամ ենթադրվող հարվածներից:

Ճիշտ է, Էրդողանը երբեմն իրեն թույլլ է տալիս ազգայնական ուժերի միջոցով ԱՄՆ-ին «սպառնալ»՝ որ «կփակի Քյուրեջիքի ռադիոլոկացիոն կայանը»- բայց միջազգային դերակատարները վաղուց դրան ուշադրություն չեն դարձնում: Արտառոցը, թերեւս, այն է, որ Բաքվի «Թուրան» գործակալության մեկնաբանը բաց տեքստով գրել է, որ Քյուրեջիքի ռադիոլոկացիոն կայանը «համակարգել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Հորդանի ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի գործողությունները»:

Բաքուն ինչու՞ է Բաքուն բացահայտում Էրդողանի սպախոսությունը: «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով հարաբերություններ ունեցող Բաքուն եւ Անկարան նման չափազանց նուրբ հարցում չպետք է տարընթերցումներ ունենան: Բայց փաստն աչքի առաջ է եւ վկայում է թուրք-իրանական ոչ բարեկամական, նույնիսկ ոչ գործընկերային հարաբերությունները:

Եթե, իհարկե, բացառենք վակրածը, որ ամեն ինչ «բեմադրություն էր»-ինչին, սակայն, կարելի էր հավատալ, եթե նախօրեին չհրապարակվեր Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Վելայեթիի հարցազրույցը, որտեղ նա թերեւս առաջին անգամ բաց հայտարարել է, որ Իրանը «կանխել է Թուրքիայի համար ձեռնտու միջանցքի ուժային բացումը»:

Բավական ուշագրավ է նաեւ, որ Քյուրեջիքի «գաղտնիքը բացահայտվում է» ԼՂ-ից ռուսական զորախմբի հեռանալու մասին տեղեկությունը Մոսկվայի եւ բաքվի կողմից հաստատվելու հաջորդ օրը, երբ նույնիսկ «Կոմերսանտն» է կասկածում, թե կդադարի նաեւ Աղդամում ռուս-թուրքական «մոնիտորինգային կենտրոնի» գործունեությունը: Մոսկվան «մերկացնու՞մ է» Իրանի թիկունքը: Կա՞ հեռանկար, որ Ռուսաստանն Ուկրաինայում «ցանկացածը կստանա»:

Թուրքիան համոզվել է, որ Ռուսաստանի հետ «սեպարատ համաձայնությամբ» չի՞ կարող հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կապել: Արեւմուտքը Թուրքիային նման երաշխիք տալի՞ս է: Ինչու՞ Իրանն Իսրայելին հարվածեց Էրդողանի Վաշինգտոն այցի մասին տեղեկությունից գրեթե անմիջապես հետո;

Եւ ինչո՞ւ Մոսկվան էլ իր հերթին որոշեց, որ հեռանում է ԼՂ-ից: Քաղաքական հայտնի մեկնաբան Միրկադիրովը, որ վտարանդի է, սոցիալական մեդիայում գրառում է կատարել. «Լավ է, որ ռուսներն Ադրբեջանից հեռանում են, բայց ռուսները երբեք հենց այնպես չեն հեռանում»: Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում: