20/05/2024

Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց

Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին, որ Փաշինյանը հետ է կանգնել միակողմանի զիջումների մտքից եւ ասել, որ տեղի է ունենալու տարածքների փոխանակում՝ Բերքաբերից Բաղանիս հատվածի հեկտարները փոխանակելու են Ներքին Ոսկեպարի տարածքներով։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բանն այն է, որ Տավուշի 4 տարածքների հանձնման թեմայով ՔՊ-ում շաբաթներ առաջ բուռն քննարկում էր եղել, փակ նիստում Փաշինյանը հայտնել էր, որ ձեւ չունեն չտալու` Ադրբեջանը պատերազմ կսկսի:

Ոմանք հակադրվել են, թե ինչ-որ կետում պե՞տք է Ադրբեջանին «չէ» ասենք, Տավուշն ամենաճիշտ տեղն է, որովհետեւ փախստականների վերադարձին ընդվզելը կնշանակի ընդդիմանալ միջազգային պայմանագրերին, իսկ սա միջազգային հանրության համար կլինի ընդունելի՝ կենսական նշանակության տարածքները չենք կարող զիջել, ողջ մարզը կդնենք ադրբեջանական վերահսկողության տակ:

Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել՝ ասելով, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից։