Իսրայելը հարձակվել է Իրանի տարածքի վրա, հաղորդում են ABC-ն, CBS-ը, CNN-ը և Fox-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին:
Առաջին և երկրորդ հեռուստաալիքները պարզաբանում են, որ հարձակումն իրականացվել է հրթիռներով. երրորդի համաձայն՝ թիրախները չեն վերաբերում միջուկային օբյեկտներին, 4-րդ ալիքի զրուցակիցն Իսրայելի բանակի գործողություններն անվանել է «սահմանափակ»։
Հաղորդվում է Սպահան քաղաքի օդանավակայանի շրջանում պայթյունների մասին։
Իրանական ԶԼՄ-ները հաստատել են Սպահանի օդանավակայանի և բանակի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի մոտակայքում տեղի ունեցած պայթյունը․ ՀՕՊ-ը մի քանի նահանգներում ԱԹՍ-ներ է որսացել։
Իրանցի պաշտոնյան միաժամանակ հայտարարել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ հրթիռներ չեն օգտագործվել, իսկ պայթյունների ձայները ՀՕՊ-ի աշխատանքի հետեւանք են։ Իրանին հարվածելու մասին հաղորդագրությունների ֆոնին Իսրայելի հյուսիսում օդային տագնապի ազդանշաններ են։
Բաց մի թողեք
Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, թեժ մթնոլորտ. Քամալա Հարրիսն ու Դոնալդ Թրամփն առաջին անգամ բանավիճել են
Ուկրաինան խզում է դիվանագիտական ու բոլոր տեսակի հարաբերությունները Վրաստանի հետ․ Խնդիր
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է