Ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Սուրեն Շահվերդյանը:
Նա հայտնել է, որ ապրիլի 6-ին Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վահագն Սիմոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսագրություն է հրապարակել, որում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցվում, անհիմն մեղադրանքներ ներկայացվում, սակայն դրանից բացի՝ Սիմոնյանը նաև զանգահարել է իր անձնական, Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հեռախոսահամարներին և սպառնալիքներ հնչեցրել:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին։
Սուրեն Շահվերդյանը Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է։
Նշված Վահագն Սիմոնյանն էլ նախկինում հայտնի «Պոնչն» է:
Վերջինս իր էջում հրապարակած տեսագրության մեջ ասում է. «Լսի, ուրեմն, տղա ջան, հերիք չի դու, մեկ էլ Ատյոմ Վարդանյանը համագործակցելով, հանցախմբով հայ անչափահաս երեխաներին առևանգեք, տեղափոխեք սև ճանապարհով՝ Բելառուսիայի, Լեհաստանի անտառներով Եվրոպա՝ թրաֆիքինգի նպատակով: Տղա ջան, դու չե՞ս հասկանում, որ դա ամենածանր հոդվածներից է, շտանգիստ պետք է լինես, որ էդ հոդվածը բարձրացնես: Սա իմ վերջին զգուշացումն է, երեխաներին դնում ես օդանավ ու անփորձանք ուղարկում Հայաստան, այլապես ես կբարկանամ: Շահվերդյան Սուրեն, կուզե՞ս դառնաս աստղ, բայց ուրիշ կողմից, 24 ժամ ժամանակ: Երեխաները սաղ սալամաթ վերադառնում են Հայաստան, սպասում եմ պատասխանի»:
Բաց մի թողեք
Արագածոտնի մարզում վթարի են ենթարկվել հարսանեկան արարողությունը նկարահանողները. կան վիրավորներ․ Լուսանկար
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ. Լուսանկար
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի