Ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գլխի վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
ՀՀ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Անդրանիկի փողոցի 134/8 հասցեում՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ մասնաճյուղում, վիճաբանության ժամանակ:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց վիճաբանության ժամանակ, հաճախորդ՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Սամվել Հ․-ն, նրա որդի 17-ամյա Մ․ Հ․-ն և ընկերը հարվածներ են հասցրել Տիգրան Հ․-ի և Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ս. և Մ. Հ․-երին և նրանց ընկերոջը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով, Տիգրան Հ․-ն ոստիկաններին հայտնել է որ հանդիսանում է «Էվոկաբանկ» ՓԲԸ աշխատակից, իսկ Նարեկ Հ․-ն նշված բանկի մասնաճյուղի կառավարիչն է։
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ
Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ. Նա ևս կալանավորվեց