ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ»,- նշել է նա։
Նշենք, որ ՄԻՊ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ ՄԻՊ թեժ գծին փաստաբան Վահան Հովհաննիսյանից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։ Նշվում է, որ ՄԻՊ աշխատակիցները մեկնել են հիվանդանոց:

Բաց մի թողեք
Զովունիում կրակոցների հեղինակը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից, կնոջից և կապակցված անձանցից գանձել 12 անշարժ գույք, 21 մլն դրամ
Նոր մանրամասներ․ Կրակոց՝ Զովունի գյուղի սկզբնամասում․ կա վիրավոր․ կրակոց արձակողը «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Nissan»-ին